Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Գիտնականները պատմել են, թե աման լվանալն ինչպես Է ազդում առողջության վրա

Գիտնականները պատմել են, թե աման լվանալն ինչպես Է ազդում առողջության վրա

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենօրյա թեթեւ ֆիզիկական վարժությունները, որոնց կարելի Է դասել վազքը եւ տնային պարտականությունների կատարումը, դրականորեն են ազդում կյանքի տեւողության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ամերիկացի բժիշկները գրել են աշխատության մեջ, որը հրապարակված Է Journal of the American Geriatrics Society հանդեսում:

Ուսումնասիրությանը մասնակցել են 65-ից մինչեւ 99 տարեկան 6 հազար կանայք: Գիտնականները մեկ շաբաթ ֆիթնես-թրեքերների օգնությամբ հետեւել են նրանց ֆիզիկական ակտիվությանը, ինչից հետո բժիշկները կանանց առողջական վիճակը դիտարկել են հաջորդ երեք տարվա ընթացքում: Ստացված արդյունքների համաձայն, ֆիզիկական ակտիվությանը օրական առնվազն 30 րոպե հատկացրած մարդկանց մահացությունը 12 տոկոսով պակաս Է եղել, քան այն կանանց շրջանում, ովքեր առավելապես նստակյաց կենսակերպ են վարում:

Ամենօրյա բեռնվածությունը մինչեւ մեկ ժամ ավելացնելը մահվան հավանականությունը նվազեցրել Է 39 տոկոսով: Գիտնականները նշում են, որ ֆիզիկական ակտիվություն հասկացության մեջ մտնում են տնային պարտականությունները, այդ թվում՝ տունը մաքրելը եւ աման լվանալը, ինչպես նաեւ զբոսանքները թարմ օդում: «Երկար ժամանակ տարածված Էր այն կարծիքը, որ նման գործունեությունը բավարար չԷ առողջ լինելու համար: Բայց այժմ մենք ապացույց ունենք, որ նույնիսկ թեթեւ բեռնվածությունը կանանց համար նվազեցնում Է հաջորդ երեք կամ չորս տարիներին մեռնելու հավանականությունը»,- ասել Է հետազոտության ավագ մասնագետ Անդրեա Լակրուան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am