Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մարտունի քաղաքում անցկացվեց ասմունքի հանրապետական փառատոնի մարզային փուլը

Մարտունի քաղաքում անցկացվեց ասմունքի հանրապետական փառատոնի մարզային փուլը
 ԳԱՎԱՌ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Սարիբեկ Դարբինյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի դահլիճում կայացավ ասմունքի 11- րդ մանկապատանեկան մրցույթ-փառատոնը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց փառատոնի ծրագրի հեղինակ Մարիետա Մակարյանը, փառատոնն այս տարի նվիրված էր հայ ժողովրդի բոլոր ժամանակների ազգային ազատագրական պայքարին եւ կրում էր «Արցախյան ազատամարտ-30» խորագիրը։ Մրցութային գնահատող հանձնաժողովը ներկայացել էր հետեւյալ կազմով՝ Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյան, կինոյի եւ թատրոնի դերասաններ, բեմական խոսքի վարպետներ Գուժ Մանուկյան, Սարգիս Նաջարյան, Գրետա Մեջլումյան, Վիգեն Ստեփանյան, Տաթեւիկ Ղազարյան, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության կրթության բաժնի վարիչ Համբարձում Սաֆարյան, Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Ռուզաննա Սամվելյան եւ փառատոնի ծրագրի հեղինակ, պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյան։ Բացման խոսքով հանդես եկավ եւ փառատոնի մասնակիցներին ողջունեց ծրագրի պատասխանատու Մարիետա Մակարյանը։ Փառատոնի մասնակիցներին ողջունեց նաեւ Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը։

Գեղարքունիքի մարզի 125 հանրակրթական դպրոցների 28 հազար 407 աշակերտներից փառատոնի տարածքային փուլին մասնակցել են շուրջ 1500-ը, հաղթող են ճանաչվել 33-ը, ովքեր եւ մասնակցեցին եզրափակիչ փուլին։ Գնահատող հանձնաժողովի որոշմամբ 11-14 տարեկանների խմբում առաջին երեք տեղերը գրավել են Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտուհի Լիանա Օհանյանը, Մարտունու թիվ 1 եւ թիվ 2 հիմնական դպրոցների աշակերտներ Արսեն Մադաթյանը եւ Գոհար Խաչատրյանը, 15-17 տարեկանների խմբում՝ Կարմիրգյուղի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտ Անժելա Հունանյանը, Գավառի ավագ դպրոցի աշակերտներ Լեւինե Կիրակոսյանը, Սաթենիկ Սահակյանը։ Նրանք էլ կմասնակցեն փառատոնի հանրապետական փուլին:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am