Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԺ-ն ընդունեց բժիշկների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար խիստ պատիժ սահմանող օրինագիծը

ԱԺ-ն ընդունեց բժիշկների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար 
խիստ պատիժ սահմանող օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խիստ պատիժ սահմանել բժիշկների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու համար:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեցին 56, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 26 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, ով նշեց, որ ներկայացվել է առաջադիմական օրենսդրական նախաձեռնություն, որին իրենք կողմ են քվեարկելու: 

Նախագծով առաջարկվում է Քրեական օրենսգրքում ավելացնել դրույթ, որ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց կամ բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով: Նույն արարքը, որը կատարվել է բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պատժվում է ազատազրկմամբ`3-7 տարի ժամկետով:

Հիմնական զեկուցող, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանն ընդգծեց, որ խնդիրը երկար ժամանակ է, ինչ կա` շեշտելով, որ տարիներ շարունակ բուժաշխատողները նման հարցադրումներով դիմել են տարբեր պատգամավորների: «Ժամանակի ընթացքում նման նախագծերի պլան եղել է, սակայն որպես այդպիսին այն նախագիծ չի էլ դարձել: Ի՞նչ խնդիր է լուծելու այս օրենքի նախագիծը: Առաջին հերթին,  այս նախագիծը ունի կանխարգելիչ բնույթ: Բժշկի աշխատանքը չպետք է խոչընդոտվի: Բժշկի աշխատանքը մենք պետք է արժևորենք նաև նմանատիպ նախագծերով, որովհետև տարիներ շարունակ այս ամենը թողնվել է մարդկանց ինքնագիտակցության վրա, և վերջին տարիներին հաճախ ենք տեսնում, որ բժիշկների աշխատանքը խոչընդոտվում է բռնությամբ: Ցավոք, նաև ունեցել ենք բժշկի մահվան դեպք, որից հետո մենք փորձեցինք հանդես գալ նման նախաձեռնությամբ»,- նշեց Ավագյանը:

Նրա խոսքով` եթե իրենց գործունեության ընթացքում բժիշկները սխալ են թույլ տալիս, նման արարքը քրեորեն պատժվում է: Պատգամավորն ասաց, որ առաջարկվող նախագծով նաև որոշակի հավասարության նշեն դնելն է: «Մենք այս նախագիծը նախաձեռնել ենք, որպեսզի կանխենք բժիշկների աշխատանքը բռնությամբ խոչընդոտելու դեպքերը: Այս նախագիծը հավանության է արժանացել գրեթե բոլոր բժիշկների կողմից: Տարիներ շարունակ սա մեծ խնդիր է եղել, որին մենք պետք է լուծում տանք: Ես կարծում եմ, որ այս օրենքի նախագծի ընդունումից հետո … մենք կկարողանանք զսպել բժիշկների նկատմամբ բռնության դեպքերը: Սա զսպող նախագիծ է, ոչ թե պատժող»,- մանրամասնեց Ավագյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am