Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վանում հայկական գերեզմանի վրա կառուցված զուգարանը կապամոնտաժվի

Վանում հայկական գերեզմանի վրա կառուցված զուգարանը կապամոնտաժվի

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը հայտնել է, որ Վանի նահանգի Էդրեմիթ գավառում հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանը կապամոնտաժվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

«Տեղադրված կառույցները նպատակահարմար չեն համարվել, որոշում է կայացվել 60 օրվա ընթացքում դրանք ապամոնտաժել: Հետևելու ենք որոշման իրականացմանը»,- ասել է Քուրթուլմուշը` պատասխանելով խնդրի առնչությամբ մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանի բարձրացրած հարցին:

«Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից Էդրեմիթում նշանակված քաղաքապետը Վանա լճի ափին հանգստյան գոտու տարածքում հայկական գերեզմանի վրա զուգարան և հանդերձարան էր կառուցել: 2017 թվականի օգոստոսին, երբ տեղի ունեցավ լողափի բացումը և հայտնի դարձան մանրամասները, Փայլանը խնդիրը բարձրացրեց մեջլիսում: Նա հարցում ուղարկեց նախարարին՝ պահանջելով բացատրություն տալ կատարվածի առնչությամբ:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am