Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Թուրքիայում գյուլենականների գործով նախկին ոստիկաններ են ձերբակալվել

Թուրքիայում գյուլենականների գործով նախկին ոստիկաններ են ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում 108 նախկին ոստիկանի ձերբակալելու մասին որոշում է ընդունել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Թուրք իրավապահ մարմինները երկրի 30 նահանգում, այդ թվում և Անկարայում նոյեմբերի 16-ի առավոտվանից համաժամանակյա գործողություններ են սկսել: Դրանց արդյունքում ձերբակալվել է կասկածվող 108 ոստիկաններից 60-ը:

Պաշտոնական Անկարան երկրում 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ մեղադրում է չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետևորդներին` գյուլենականներին: Հեղաշրջման փորձից հետո երկրի իշխանությունները սկսել են Թուրքիայի մասնավոր և պետական ոլորտները գյուլենականներից մաքրելու աշխատանքները:

Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am