Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լեւոն Մկրտչյանը հորդորում է դպրոցներում որեւէ դեպքի հրապարակումից առաջ պարզել դրա համապատասխանելն իրականությանը

Լեւոն Մկրտչյանը հորդորում է դպրոցներում որեւէ դեպքի հրապարակումից առաջ 
պարզել դրա համապատասխանելն իրականությանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ վերջերս մամուլում շրջանառված լուրերին այն մասին, թե Երեւանի Ջոն Կիրակոսյանի թիվ  20 դպրոցում առաջին դասարանի աշակերտի նկատմամբ գրանցվել է ոտնձգության դեպք, մասնավորապես՝ նախնական լուրերի համաձայն՝ երեխային կապել էին եւ կտրել նրա թարթիչները:

Պատգամավորն իր մտահոգությունը հայտնեց այս հարցի վերաբերյալ եւ Կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին հարցրեց՝ արդյոք կան մեխանիզմներ, որոնցով հնարավոր է պաշտպանել դպրոցի համբավը նախքան համապատասխան մարմինների կողմից դեռեւս չբացահայտված նման դեպքերի պարագայում:

«Չգիտեմ՝ բացահայտումը այժմ որ փուլում է, բայց նախնական փուլում, երբ դեռեւս բացահայտված չէր, մեծ աղմուկ բարձրացավ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց պատգամավորը՝ հիշեցնելով, որ սա ներառական դպրոց է:

ԿԳ նախարարը հորդորեց նման դեպքերը հրապարակելուց առաջ պատշաճ կերպով ճշտել՝ արդյոք դա համապատասխանում է իրականությանը, հատկապես որ խոսքը ընդամենը առաջին դասարանի երեխայի մասին էր:

«Խնդիրը կարճ ժամանակ հետո պարզվեց, տնօրենը, մասնավորապես, պարզաբանեց, որ, ըստ էության, այդպիսի խնդիր չկար,  մի փոքր այլ հոգեվիճակի երեխա էր, հակասությունը ընտանիքի ներսում էր, հենց մայրն  էլ խնդիրը կարգավորեց: Խնդիրն այն է, որ մենք  ուշադիր նայում ենք՝ ինչ երեւույթ կա, որ կարելի է հրապարակ հանել առանց ճշտելու, չպետք է մոռանալ, որ խոսում ենք երեխաների, ընտանիքի, ուսուցչի մասին:  Կես ժամվա մեջ պարզվեց, որ դա չի համապատասխանում իրականությանը, բայց արդեն տնօրենը ստիպված  սկսել էր արդարանալ, ծնողներն ամեն  տեղ պատմում էին, որ չկա այդպիսի բան: Ներառական ասելով՝ չպետք է միայն հասկանալ հաշմանդամություն ունեցող երեխաների  ներառման  խնդիրը, դա հասարակության տրամաբանությունն է, իսկ մեր հասարակության մոտ դա պակասում է: Դա նախեւառաջ հանդուրժողականությունն է,  մեկը մյուսի դժվարությամբ մտահոգվելու կարողությունը»,-եզրափակեց նախարարը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am