Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լևոն Արոնյանը մեկնարկում է ՖԻԴԵ-ի «Գրան Պրի»-ում

Լևոն Արոնյանը մեկնարկում է ՖԻԴԵ-ի «Գրան Պրի»-ում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պալմա դե Մալյորկայում տեղի կունենա ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» խաղարկության եզրափակիչ փուլի բացման արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է շախմատի ֆեդերացիան: ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի վերջին՝ 4-րդ փուլն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով՝ 9 տուրով: Մրցաշարին կմասնակցեն Լևոն Արոնյանը (Հայաստան, 2801), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա, 2796), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2780),  Դին Լիժենը (Չինաստան, 2774), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան, 2763), Անիշ Գիրին (Նիդերլանդներ, 2762), Լի Չաոն (Չինաստան, 2741), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան, 2741), Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան, 2738), Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան, 2721), Բորիս Գելֆանդը (Իսրայել, 2719), Պավել Էլյանովը (Ուկրաինա, 2707), Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը (Իսպանիա, 2705), Եվգենի Տոմաշևսկին (Ռուսաստան, 2702), Ռիխարդ Ռապորտը (Հունգարիա, 2692), Էռնեստո Ինարկիևը (Ռուսաստան, 2683), Ալեքսանդր Ռևզանցևը (Ռուսաստան, 2671) և Յոն Լյուդվիգ Համերը (Նորվեգիա, 2629):

Խաղային օրերն են նոյեմբերի 16–20–ը և 22-25–ը: Նոյեմբերի 21–ը հանգստյան օր է: Պարտիաների մեկնարկը Երևանի ժամանակով 17:00-ին: «Գրան պրի»-ի ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: 3 փուլից հետո ընդհանուր հաշվարկը գլխավորում է 340 միավոր վաստակած Շահրիյար Մամեդյարովը, 336,4 միավորով Ալեքսանդր Գրիշչուը երկրորդ հորիզոնականում է: Այս շախմատիստները արդեն ավարտել են իրենց ելույթները «Գրան Պրի»-ի խաղարկությունում: Թեյմուր Ռաջաբովը (241,4) 3-րդ տեղում է, Դին Լիժենը(240)՝ 4-րդ, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը(211.4)՝ եզրափակում է լավագույն հնգյակը: Այժմ հայտնի է հավակնորդների մրցաշարի 4 մասնակցի անուն՝ Լևոն Արոնյան, Դին Լիժեն, Սերգեյ Կարյակին և Վլադիմիր Կրամնիկ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am