Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արցախի հիմնահարցի կարգավորումն անհրաժեշտ է դիտարկել բնակչության կյանքի պաշտպանության համատեքստում

Արցախի հիմնահարցի կարգավորումն անհրաժեշտ է դիտարկել բնակչության կյանքի 
պաշտպանության համատեքստում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախյան հիմնահարցի կարգավորումը պետք չէ դիտարկել միայն ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմամբ: Անհրաժեշտ է ուշադրություն հրավիրել բնակչության կյանքի իրավունքի, պաշտպանության վրա:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց  «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

«Պետք չէ Արցախյան հիմնահարցը դիտարկել զուտ ինքնորոշման իրավունքի իրացման տեսակետից: ԱՄՆ սենատի, կոնգրեսի, ԵՄ-ի  կողմից ևս արձանագրվել է այն փաստը, որ բնակչությունն Արցախում գտնվում է ցեղասպանության վտանգի ներքո: Մենք պետք է (արցախցիների) ինքնուրույն պետություն ունենալու խնդիրը հիմնավորենք ոչ միայն ինքնորոշման իրավունքով, այլ նաև մարդու կյանքի իրավունքով»,-ասաց Ալավերդյանը:

Նրա կարծիքով՝ Սումգայիթի ջարդից մինչ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմը ադրբեջանցիների ցեղասպանական գործողություններ են:

«Արցախյան հիմնահարցն Ադրբեջանի հարցն է: Ադրբեջանն է փորձում հավակնել իրեն չպատկանող տարածքներին»,-նշեց Ալավերդյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am