Ազատ ոճային ըմբիշները կմասնակցեն միջազգային մրցաշարին
12:12, 15 Նոյեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը կմասնակցի միջազգային մրցաշարի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վլադիկավկազի միջազգային մրցաշարին կմասնակցեն Մխիթար Գրիգորյանը (57 կգ), Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վաղինակ Մաթևոսյանը (61 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վարուժան Կոջոյանը (74 կգ), Սարգիս Հովսեփյանը (86 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Շամիր Աթյանը (97 կգ) և Գևորգի Կետոևը (97 կգ):
Մրցաշարը կմեկնարկի նոյեմբերի 18-ին և կտևի երկու օր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում