Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

Զիմբաբվեում զինվորականները կալանքի տակ են վերցրել երկրի ֆինանսների նախարարին. Reuters


ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զիմբաբվեի ֆինանսների նախարար Իգնասիուս Չոմբոն նոյեմբերի 15-ին կալանքի տակ Է վերցվել երկրի մայրաքաղաքը գրաված զինվորականների կողմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով նախարարների կաբինետի մի աղբյուրի:

Գործակալության տվյալներով՝ Չոմբոն երկրի 93-ամյա նախագահ Ռոբերտ Մուղաբե Գրեյսի զինակիցն Է: Իսկ վերջինս նախկին փոխնախագահ Էմերսոն Մնանգագվուի հիմնական քաղաքական մրցակիցն Է, որի պաշտոնանկությունը նոյեմբերի 6-ին զինվորականներին դրդել Է վճռական գործողությունների:

Նոյեմբերի 15-ին ավելի վաղ հայտնի Է դարձել, որ մի խումբ զինվորականներ Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարայում հսկողության տակ են վերցրել երկրի հեռուստահաղորդումների պետական կորպորացիայի շենքը: Զինվորականները նաեւ գրավել են քաղաքի կենտրոնը, որտեղ լսվել են պայթյուններ: «Ֆրանսպրես» գործակալության տվյալներով՝ կրակոցներ են հնչել Մուղաբեի նստավայրի մոտ: Զինվորականներն իրենք հավատացնում են, որ խոսքը բնավ չի վերաբերում պետական հեղաշրջմանը, նախագահին վտանգ չի սպառնում, իսկ իրենց նպատակը «նրան շրջապատող հանցագործներին պատասխանատվության ենթարկելն Է»: Զինվորականներն ակտիվացել են այն բանից հետո, երբ «Զիմբաբվեի աֆրիկայն ազգային միություն- Հայրենասիրական ճակատ» կառավարող կուսակցությունը երկրի զինված ուժերի հրամանատար Կոնստանտինո Չիվենգին մեղադրեց դավաճանության եւ խռովության հրահրելու մեջ:

Ավելի վաղ նա հայտարարել Էր, որ պատրաստ Է միջամտել, որպեսզի վերջ դնի Մնանգագվուի կողմնակիցների հալածանքներին, որը, ինչպես համարվում Է, փոխարինելու Է Մուղաբեին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ