Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Քննարկվել են էներգետիկայի ոլորտում երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցեր

Քննարկվել են էներգետիկայի ոլորտում երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նոյեմբերի 14-ին ընդունել է Վրաստանի էներգետիկայի նախարարի տեղակալ Գեորգի Չիկովանիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Վրաստանի էներգետիկ համակարգի մի շարք ընկերությունների ղեկավարներ։ Քննարկվել են էներգետիկայի ոլորտում երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցեր։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման մասնակիցները, մասնավորապես, անդրադարձել են Հայաստան-Վրաստան բարձրավոլտ օդային գծի կառուցման ծրագրին, տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական միջանցքի ձևավորման ուղղությամբ Հայաստանում և Վրաստանում իրականացվող աշխատանքներին։

Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս փոխշահավետ ծրագրերի կենսագործմանը: Այնուհետ  նախարարը ներկայացրել է կատարվող աշխատանքների ընթացքը։

Վրացական կողմն իր հրթին ներկայացրել է տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական միջանցքի ձևավորման ուղղությամբ Վրաստանում կատարվող աշխատանքները։

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը և գորածադրել առավելագույն ջանքերը՝ համատեղ ծրագրերը հաջող կյանքի կոչելու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am