Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արա Բաբլոյանն ընդունել է ֆրանսիացի սենատոր Քրիստոֆ Անդրե-Ֆրասսային

Արա Բաբլոյանն ընդունել է ֆրանսիացի սենատոր Քրիստոֆ Անդրե-Ֆրասսային

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատիանդամ Քրիստոֆ Անդրե-Ֆրասսային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ողջունելով սենատորի այցը Հայաստան՝ Արա Բաբլոյանն անդրադարձել է հայ-ֆրանսիական հարաբերություններին, որոնց հիմքում ընկած են երկու ժողովուրդների միջեւ պատմամշակութային բազմադարյան կապերը: Արա Բաբլոյանը գոհունակությամբ փաստել է երկու երկրների միջեւ առկա միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով բարեկամական խմբերի նշանակալի ավանդն այդ գործում: Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է ահաբեկչության դեմ պայքարի խնդիրներին, աշխարհում խաղաղության ամրապնդմանն առնչվող հարցերին եւ ֆրանկոֆոն երկրների ջանքերն այս հարցերում միավորելուն: Քրիստոֆ Անդրե-Ֆրասսան իր խոսքում նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը եւ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները սերտորեն եւ դինամիկ համագործակցում են: Սենատորի գնահատմամբ՝ երկու ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի եւ այսօր էլ գտնվում է բարձր մակարդակի վրա: Քրիստոֆ Անդրե-Ֆրասսան անդրադարձել է գալիք տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝Հայաստանում անցկացվելիք գագաթաժողովին՝ կարեւորելով այդ իրադարձությունը թե՛ Ֆրանսիայի, թե՛Հայաստանի համար: Ֆրանսիացի սենատորն հատկապես ընդգծել է ֆրանկոֆոն երկրների ղեկավարների հանդիպումների կարեւորությունը, որոնք պետք է ընթանան բուն գագաթաժողովին զուգահեռ:

 Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը եւ Քրիստոֆ Անդրե-Ֆրասսան քննարկել են Ֆրանկոֆոնիայիմիջազգային կազմակերպության գագաթաժողովի անցկացմանը վերաբերող կազմակերպչական հարցեր: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am