Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մուհամեդ անունը տեղ Է գտել Վիեննայում ամենատարածված մանկական անունների հնգյակում. Kronen Zeitung

Մուհամեդ անունը տեղ Է գտել Վիեննայում ամենատարածված մանկական անունների հնգյակում. Kronen Zeitung

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արական սեռի Մուհամեդ եւ Մոհամադ մուսուլմանական անունը նորածինների ամենատարածված անուններից մեկն Է դարձել Ավստրիայի մայրաքաղաքում:

Վիճակագրությունը ցույց Է տալիս, որ վերջին հինգ տարվա ընթացքում այն տեղ Է գտել ոչ միայն տղաների ամենատարածված անունների տասնյակում, այլեւ վստահորեն շարժվում Է դեպի այդ ցուցակի առաջին հորիզոնական: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Kronen Zeitung ավստրիական թերթը:

Վիեննայի վարչակազմն ամեն տարի կանոնավոր կերպով կազմում Է տեղական ծննդատներում ծնված աղջիկների եւ տղաների համար սիրված անունների ցանկը: Քաղաքապետարանի պաշտոնական Էջում զետեղված այս ցուցակում թվարկվում են բացառապես ավանդական եվրոպական անուններ: Սակայն կան նաեւ փակ տեղեկություններ, որոնք նախատեսված են սոսկ ներքին օգտագործման համար: Այս տվյալների համաձայն, Մուհամեդ անունը հինգ տարի շարունակ վստահորեն գտնվում Է Վիեննայում տարածված անունների տասնյակում եւ 2016 թվականին նույնիսկ բարձրացել Է հինգերորդ հորիզոնական:

Հրատարակությունը նշում Է, որ, 2017 թվականի արդյունքներով, այս անունը Էլ ավելի մեծ տարածում կգտնի: Ըստ նրա՝ պատճառը Մերձավոր Արեւելքից եւ Աֆրիկայից ժամանողների անվերահսկելի միգրացիան Է, որոնք փախստականի կարգավիճակ եւ սոցիալական նպաստ ստանալով Ավստրիայում, վերջին երկու տարվա ընթացքում համատարած սկսել են շատ երեխաներ ունենալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am