Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դատարկ մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթեց Բելառուսին

Դատարկ մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթեց Բելառուսին

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն ընկերական խաղում հյուրընկալեց Բելառուսի ընտրանուն և հաղթեց 4։1 հաշվով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին կեսում առավել վտանգավոր գործողություններով աչքի էին ընկնում Բելառուսի հավաքականի ֆուտբոլիստները։

Առաջին խաղակեսի 41-րդ րոպեին Բելառուսի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոները Մարկոս Պիզելիի նկատմամբ։ Նշանակված 11 մետրանոց հարվածն իրացրեց Հենրիխ Մխիթարյանը, սակայն դարպասապահը հետ մղեց գնդակը։ Առաջինը գնդակին հասավ Արազ Օզբիլիսը և բացեց խաղի հաշիվը։ Խաղակեսի վերջնամասում՝45-րդ րոպեին, ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը կրկնապատկեց հաշվի տարբերությունը։

Երկրորդ խաղակեսին Հայաստանի հավաքականը զարգացրեց հաջողությունը. անկյունայինի խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ Ռումյան Հովսեփյանը։ Ընդամենը մեկ րոպե անց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում և նշանակված 11 մետրանոց հարվածն իրացրեց Անտոն Սարոկան՝ 3։1։

Հանդիպման 84-րդ րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ նորամուտը հավաքականում նշող Էրիկ Վարդանյանը։

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 13-ին՝ Երևանում` հյուրընկալելով Կիպրոսի թիմին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am