Ռուսաստանը դարձել Է վրացական գինու գլխավոր գնորդը
15:44, 8 Նոյեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թվականի հունվարից մինչեւ հոկտեմբեր Վրաստանն արտահանել Է 61 մլն շիշ գինի, որոնցից 38,4 միլիոնը՝ Ռուսաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Sputnik Վրաստան»-ը՝ վկայակոչելով երկրի գյուղատնտեսության նախարարության Գինու ազգային գործակալությունը:
Ընդ որում՝ արտահանված արտադրանքի արժեքը կազմել Է 134,6 մլն դոլար, ինչը 52 տոկոսով ավելի Է, քան մեկ տարի առաջ: Գործակալության տվյալներով՝ Ռուսաստանն առաջին տեղում Է վրացական գինու գնորդ-երկրների շարքում: Այդ երկիր արտահանման աճը կազմել Է 87 տոկոս::
Երկրորդ հորիզոնականում Ուկրաինան Է, ուր ուղարկվել Է ավելի քան 6,2 մլն շիշ գինի: Երրորդ տեղն զբաղեցրել Է Չինաստանը, որը ներկրել Է ավելի քան 6 մլն շիշ գինի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում