Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պատգամավորը կարևորում է 2019-ին 100 տոկոսով ծրագրային բյուջետավորման անցնելու պատրաստակամությունը

Պատգամավորը կարևորում է 2019-ին 100 տոկոսով ծրագրային բյուջետավորման 
անցնելու պատրաստակամությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում 2018 թվականի պետական բյուջեի քննարկումներն առանձնացել են իրենց որակով: Այսպիսի տեսակետ ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նիստի օրակարգում էր «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» նախագծին հավանություն տալու հարցը: «2019 թվականից անցնում ենք ծրագրային բյուջետավորման: Մեր այս քննարկումները տարբերվում էին նրանով, որ թե  կառավարության անդամներն էին բյուջեի նախագիծը ներկայացնում ծրագրային ձևաչափով, թե մեր պատգամավորներն էին իրենց հարցադրումներն այդպես  բարձրացնում: Սա ցույց է տալիս, որ մենք ունենք այն պատրաստակամությունը, որ հաջորդ տարի 100 տոկոսով անցնենք ծրագրային բյուջետավորման»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Գագիկ Մինասյանը: Նրա տեղեկացմամբ՝ տարվա վերջում այդ թեմայով նախատեսվում են խորհրդարանական լսումներ, քանի որ այն պետության համար կարևորագույն գործառույթ է: «Ֆինանսների նախարարությունը տասը տարի է գալիս է այս գործընթացին ու կարծես հասնում ենք եզրագծին»,-նշեց պատգամավորը:

Գագիկ Մինասյանն անդրադարձավ հաջորդ տարվա բյուջեի նախագծի երկու հենասյուներին. առաջինը պետական պարտքի քաղաքականության փոփոխությունն է, երկրորդը՝ հուսալի տնտեսական աճի ապահովումը: «Կառավարությունը ներկայացրել է բյուջեի նախագիծ, որով բարձրանում են կապիտալ ծախսերը, նախորդ տարվա համեմատ 70 տոկոսով աճելու են դրանք: Դա բերելու է նրան, որ մենք կկարողանանք ապահովել ՀՆԱ-ի հուսալի աճ առաջիկա տարիներին: Եթե մեր մուտքերն ու ծախսերը 100 միլիարդ դրամով ավելանում են, դրա առյուծի բաժինը գնում է երկու բնագավառ՝ տնտեսական՝ ենթակառուցվածքների բարելավում, բնակարանաշինություն, և պաշտպանության ոլորտ»,-ասաց Գագիկ Մինասյանը:

Պատգամավորի դիտարկմամբ՝ 2018 թվականի բյուջեի նախագիծը ևս մեկ առանձնահատկություն ունի՝ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության էական աճն է: «Մենք երկու տարվա ընթացքում մեկ տոկոսային կետով բարձրացնում ենք հարաբերակցությունը: Սա պոզիտիվ նշան է այն մասին, որ երկու տարվա ընթացքում էապես կրճատվում է ստվերը»,-ավելացրեց Մինասյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am