Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սոցիալական պաշտպանության քաղաքականության հիմնական նպատակն աղքատության կրճատումն է. Արտեմ Ասատրյան

Սոցիալական պաշտպանության քաղաքականության հիմնական նպատակն 
աղքատության կրճատումն է. Արտեմ Ասատրյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղքատության կրճատման վրա ամենամեծ ազդեցությունն ունենում է տնտեսական աճը, սակայն դա չի նշանակում, որ սոցիալական ապահովության և պաշտպանության ծրագրերն իրենց ազդեցությունը չեն թողնում: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին: «Հասկանալի է, որ ամենամեծ ազդեցությունն աղքատության կրճատման վրա ունենում է տնտեսական աճը, որովհետև երբ երկիրն ունենում է ավելի շատ արդյունք, դրա վերաբաշխումն իրականացվում է սոցիալական պաշտպանության և այլ համակարգերի միջոցով, դա ունենում է ավելի լուրջ արդյունք աղքատության կրճատման առումով: Մյուս կողմից՝ սա չի նշանակում, որ սոցիալական պաշտպանության ծրագրերը որևէ ազդեցություն չունեն: Դրանք ունեն էական ազդեցություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Նա հավելեց, որ վերջին տարիներին սոցիալական պաշտպանության ծրագրերի ազդեցությունն աղքատության կրճատման վրա էականորեն ավելանում է: «Այսինքն, մենք սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված միջոցները փորձում ենք առավելագույնս հասցեական ուղղել, որպեսզի հիմնական թիրախը լինեն աղքատության մակարդակից ցածր վիճակում գտնվող անձինք»,- ասաց Արտեմ Ասատրյանը:

Նա հավելեց, որ կառավարությունը հռչակել է քաղաքականություն, ըստ որի՝ պետք է բարձրացվեն քիչ եկամուտ ունեցող անձանց կենսաթոշակները: «2014-2015թթ. օրենսդրական փոփոխությունների արդյունքում մենք ունեցանք աղքատության էական կրճատում թոշակառուների շրջանում, իսկ ընդհանրապես քաղաքականության առումով կարող եմ ասել, որ մեր քաղաքականության հիմնական նպատակն աղքատության կրճատումն է»,- ընդգծեց նախարարը:

Անդրադառնալով պատգամավորի հարցին, թե ինչո՞ւ պետական բյուջեի նախագծում նշված չէ, թե ինչ քայլեր են արվելու աղքատության կրճատման ուղղությամբ և ինչ արդյունքներ կարելի է ակնկալել՝ Արտեմ Ասատրյանն ասաց, որ աղքատության կրճատմանն ուղղված քայլերը մանրամասն ներկայացված են կառավարության առաջիկա 5 տարիների գործունեության ծրագրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am