Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Կասկածյալը սպանությունը քողարկելու նպատակով ինքնասպանություն է կեղծակերպել

Կասկածյալը սպանությունը քողարկելու նպատակով ինքնասպանություն է կեղծակերպել

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Եղեգնաձորի բաժին հուլիսի 12-ին, ժամը 17.10-ի սահմաններում 1963 թվականին ծնված Վազգեն Սարգսյանի ինքնասպանություն գործելու մասին հաղորդում էր ստացվել:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, դատաբժշկական փորձագետի հոկտեմբերի 9-ին ներկայացրած եզրակացությամբ՝ մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից՝ պարանոցը սեղմելու հետևանքով, իսկ պարանոցի վերին երրորդականի մագաղաթանման ճմլման ակոսն առաջացել է օղի ներգործությամբ և ունի հետմահու ծագում, այսինքն` Վազգեն Սարգսյանի մահը նրա նկատմամբ կիրառված բռնության հետևանք էր:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզի քննչական վարչության, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1973 թվականի ծնված Արտուշ  Զ.-ն հուլիսի 12-ի առավոտյան, Վ. Սարգսյանի տան բակում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, կյանքից զրկելու դիտավորությամբ քաշքշել և հարվածել է նրան` պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա խեղդել է հակի թելից պատրաստած օղով: 
Սպանությունը քողարկելու, Սարգսյանի մահն ինքնասպանության հետևանք ձևացնելու համար դիակը տեղափոխել է նրա նկուղ, որտեղ դարձյալ հակի թելից պատրաստված մեկ այլ օղով կախել է առաստաղին ամրացված մետաղյա կեռից:
Նոյեմբերի 2-ին, ժամը 15.40-ին, Արտուշ Զ.-ն ձերբակալվել, իսկ նոյեմբերի 5-ին կալանավորվել է:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: 
Նախաքննությունը շարունակվում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am