Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 03.11.2017

Սպասվող լրահոս. 03.11.2017

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` հոկտեմբերի 3-ին, կանցկացվի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգում «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսերն են: Կքննարկվեն ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումներին եւ սփյուռքին վերաբերող հարցեր: Անդրադարձ կլինի նաև արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության ոլորտներին:

Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կրթական ոլորտում: Այդ կապակցությամբ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը և Իլ դը Ֆրանս ակադեմիական շրջանի ռեկտոր, Փարիզի ակադեմիայի ռեկտոր, Փարիզի համալսարանների կանցլեր Ժիլ Պեկուն կստորագրեն համագործակցության հուշագիր:

 Իջևանումում ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը կհանդիպի Տավուշի մարզի ավելի քան 20 գործարարների հետ՝ քննարկելու մրցակցային խնդիրներին, իրենց գործունեության վերաբերյալ հնարավոր մուտքի խոչընդոտներին առնչվող հարցեր: Հանդիպմանը ներկա կլինեն մարզում կաթնամթերքի, գինու և կոնյակի, հանքային ջրերի արտադրության, շինարարության, տուրիզմի և այլ ոլորտներում գործող գործարարներ: Հանդիպմանը կմասնակցեն նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ինչպես նաև Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի և այլ համայնքների ղեկավարներ:

Նոյեմբերի 4-ը Սոցիալական աշխատողի օրն է: Օրվան ընդառաջ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը կներկայացնի սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, «Սոցիալական աշխատողի մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ԱՆ Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը նոյեմբերի առաջին 10-օրյակը հայտարարում է փսորիազի դեմ պայքարի օրեր: ՀՀ ԱՆ մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի տնօրեն Միքայել Սահակյանը, կենտրոնի մաշկային բաժանմունքի վարիչ Գևորգ Շաքարյանը կներկայացնեն նախաձեռնության մանրամասները:

ՀՀ ԱՆ Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպվում է հերթական բարեգործական արյունատվության ակցիա: Հավաքագրված արյունն անհատույց տրամադրվելու է արյան հիվանդություններով տառապող մանուկներին, ովքեր բուժում են ստանում կենտրոնում:

Հալաբյան 10/1 հասցեում տեղի կունենա ժամանակավոր կացարան-տնակում բնակվող ևս մեկ ընտանիքի բնակարանի հանձնման հանդիսավոր արարողությունը: Բնակարանը ձեռք է բերվել «Մեկ կուսակցություն, մեկ բնակարան» ծրագրի շրջանակում, ՀՅԴ կուսակցության նվիրատվությամբ:

Լրագրողների հետ կհանդիպի Անշարժ գույքի գնահատման ընկերության տնօրեն Արա Ադուրյանը: Նա կխոսի ՀՀ-ում բանկային համակարգում գրավադրվող գույքի գնահատման բացթողումների մասին և կանդրադառնա նաև այսօր անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am