Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լոռու մարզում նվազել են անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերը

Լոռու մարզում նվազել են անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերը

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու դատախազության ուշադրության կենտրոնում են  անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նոյեմբերի 2-ին ասուլիսում նշեց Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով` աշխատանքներ են տարվում անչափահասների կողմից կատարված հանցագործությունները բացառելու ուղղությամբ:

«Լոռու մարզի դատախազության կողմից կատարվել  է առանձին ուսումնասիրություն և արձանագրվել , որ  այս տարի նախորդ տարվա համեմատ անչափահասների հանցագործությունների թիվը նվազել է: Եթե 2017 թվականի 9 ամիսների ընթացքում մարզի տարածքում արձանագրվել է 9 անչափահասների կողմից կատարված 6 հանցագործության դեպք,ապա 2016 թվականին 13 անչափահասների կողմից 11 հանցագործության դեպք է արձանագրվել»,- ասաց Մարտիրոսյանը:

Լոռու դատախազը նշեց, որ յուրաքանչյուր անչափահասի կողմից կատարվող հանցագործության դեպք մանրակրկիտ ուսումնասիրվում է, ինչպես նաև վեր են հանվում բոլոր խնդիրները ու առաջարկվում դրանց լուծման ճանապարհներ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am