Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Էրդողանի ղեկավարած Թուրքիան ԵՄ անդամ չի կարող լինել. Օզդեմիր

Էրդողանի ղեկավարած Թուրքիան ԵՄ անդամ չի կարող լինել. Օզդեմիր

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը հայտարարել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիան երբեք Եվրամիության անդամ չի լինի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

«Բոլոր խելքը գլխին մարդիկ գիտեն, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Թուրքիան չի կարող լինել Եվրամիության անդամ: Դրա փոխարեն անհրաժեշտ է քննարկել, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն Թուրքիայում գերմանացի գերիներին ազատ արձակելու նպատակով»,- հայտարարել է Օզդեմիրը:

Ազգությամբ թուրք պատգամավորը հայտարարել է, որ Գերմանիայի արտաքին քաղաքականության ամենակարևոր նպատակներից պետք է լինի Թուրքիայում կալանավորված գերմանացիների ազատ արձակումը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am