Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արման Թաթոյան կարծիքով՝ ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը պաշտպանելու համար նախ անհրաժեշտ է բարելավել սոցիալական վիճակը

Արման Թաթոյան կարծիքով՝ ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը պաշտպանելու համար նախ անհրաժեշտ է բարելավել սոցիալական վիճակը

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը պաշտպանելու համար պետությունը նախ պետք է բարելավի ընտանիքի սոցիալական վիճակը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 2-ին ընտանիքում ապրելու երեխայի իրավունքին նվիրված միջազգային խորհրդաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Երեխաները հայտնվում են հատուկ հաստատություններում սոցիալական վատ պայմանների կամ հաշմանդամություն ունենալու պատճառով: Այդ իմաստով պետությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել ընտանիքի հնարավորությունների զարգացման ուղղությամբ»,-ասաց Թաթոյանը:

 Երեխաները հաճախ հայտնվում են հաստատություններում նաև ընտանեկան բռնության հետևանքով: ՄԻՊ աշխատակազմում ստեղծված նոր բաժինը մանրակրկիտ աշխատում է այժմ՝ հասկանալու, թե  հաստատություններում հայտնված երեխաներն  ինչ պայմաններում են ապրում և ինչ միջոցներ պետք է ձեռնարկել՝ ապահովելու երեխաների պաշտպանվածությունը հաստատություններում:

«Անհրաժեշտ է փորձել ընտանիքների հետ աշխատել այնպես, որ հաշմանդամության հիմքով խնամքի հատուկ հաստատություններում հայտնված երեխաները հեշտությամբ վերադառնան ընտանիքներ: Պետությունը պետք է գործողություններ իրականացնի՝ սկսած ընտանիքի սոցիալական վիճակը բարելավելուց, հետո միայն փակվեն այդ հաստատությունները»,-նշեց Թաթոյանը:

Անհրաժեշտ են քայլեր, որպեսզի հաստատություններում հայտնված երեխաների թիվը նվազի: «Տարբեր երկրների օմբուդսմենների մասնակցությամբ իրականացվող այս խորհրդաժողովի նպատակն է  հստակ ազդարարել, որ երեխայի ընտանիքում ապրելու իրավունքը հիմնարար է: Դժվար է գտնել մեկ այլ միջավայր, որտեղ երեխան կարող է երջանիկ լինել և մեծանալ որպես հասարակության լիարժեք անդամ»,-ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

Խորհրդաժողովը կազմակերպել են ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը: Խորհրդաժողովի շրջանակում հաշվի առնելով միջազգային փորձը՝ ներկաների հետ առաջարկություններ են մշակվելու հատուկ հաստատություններում երեխաների պաշտպանվածության և ընտանիքների զարգացման ուղղությամբ:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am