Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գերմանացի պատգամավորն անհրաժեշտ է համարում համագործակցությունն Արցախի հետ

Գերմանացի պատգամավորն անհրաժեշտ է համարում համագործակցությունն Արցախի 
հետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Արցախի Հանրապետությունում և հնարավորություն ունեմ անձամբ ծանոթանալու այստեղ ապրող մարդկանց և նրանց խնդիրներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի պատգամավոր, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Լարս Պատրիկ Բերգն, ով նախօրեին Ստեփանակերտ է ժամանել Գերմանիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ  Հարություն Գրիգորյանի ուղեկցությամբ:

«Երկօրյա այցի ընթացքում կարևոր հանդիպումներ եմ ունեցել ինչպես քաղաքական իշխանության, այնպես էլ հասարակության ներկայացուցիչների հետ: Շատ հետաքրքիր ու օգտակար տեղեկատվություն եմ հավաքել: Կարծում եմ՝ Արցախի հետ համագործակցությունը ոչ միայն անհրաժեշտ է, այլև չպետք է սահմանափակվի տարբեր քաղաքական գործիչների միայն մասնավոր այցերով: Այդ մասին ես անպայման կբարձրաձայնեմ  իմ գործընկերների հետ հանդիպումներում»,- ասել է գերմանացի խորհրդարանականը և հավելել, որ այցի ընթացքում համոզվել է, որ Արցախի մասին շատ քիչ և թյուր տեղեկություն կա Գերմանիայում:

Լարս Պատրիկ Բերգի խոսքով՝ երկօրյա այցի ընթացքում ինքը տեսել է զարգացող, խաղաղ, անվտանգ երկիր, որը, սակայն, հակամարտություն ունի Ադրբեջանի հետ: «Երբ ցանկանում էի Արցախ այցելել, Գերմիանիայում իմ մտերիմները խորհուրդ էին տալիս հրաժարվել այդ գաղափարից: Նրանք պնդում էին, որ իմ անվտանգությունը երաշխավորված չէ, և տարատեսակ մտահոգություններ էին հայտնում: Բայց ես տեսա բոլորովին այլ իրականություն և համոզվեցի, որ գտնվում եմ շատ անվտանգ մի երկրում, որտեղ մարդիկ փողոցներում հանգիստ զբոսնում են, և սահմանը, որտեղ գտնվում են հակամարտության հետ կապված վտանգները, շատ հեռու է խաղաղ բնակավայրերից: Արցախը հրաշագեղ բնություն ունի, որտեղ շատ բարեհամբույր մարդիկ են ապրում և ես նորից կվերադառնամ արդեն ընտանիքիս հետ միասին»,- նշել է Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի պատգամավորը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am