Արցախ

Բակո Սահակյանն ընդգծել է իշխանության թևերի միջև համագործակցության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանն ընդգծել է իշխանության թևերի միջև համագործակցության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին խորհրդակցություն է անցկացրել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են օրենսդիր եւ գործադիր իշխանության թեւերի միջեւ փոխգործակցությանը եւ 2018 թվականի պետական բյուջեի ձեւավորմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանն ընդգծել է իշխանության թեւերի միջեւ համագործակցության արդյունավետության շարունակական բարձրացման անհրաժեշտությունը՝ հավելելով, որ ակնկալում է բյուջեի քննարկումների անցկացումն ակտիվ եւ գործնական մթնոլորտում:

Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում