Գոռ Մալաքյանը հնարավոր է բաց թողնի հավաքականի ընկերական խաղերը
19:18, 31 Հոկտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը հնարավոր է բաց թողնի նոյեմբերի 9-ին և 13-ին կայանալիք Բելառուսի և Կիպրոսի ընտրանիների ընկերական հանդիպումները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Մալաքյանը «Ստալ»-ի կազմում Ուկրաինայի առաջնության 14-րդ տուրի՝ Դոնեցկի «Շախտյոր»-ի հետ կայացած խաղի 33-րդ րոպեին վնասվածք է ստացել ու փոխարինվել: Դեռևս հայտնի չէ վնասվածքի լրջությունը:
Երկու հանդիպումներն էլ կայանալու են Երևանում՝ «Հանրապետական» մարզադաշտում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում