Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

«Բարի գալուստ Հայաստան»-ի նախագահն ու ՀՀ-ում ՉԺՀ դեսպանն այցելել են Գյումրու «Ժպիտ» մանկապարտեզ

«Բարի գալուստ Հայաստան»-ի նախագահն ու ՀՀ-ում ՉԺՀ դեսպանն այցելել են Գյումրու 
«Ժպիտ» մանկապարտեզ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը կից գործող «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի նախագահ Նատալիա Նալբանդյանը և Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը հոկտեմբերի 31-ին այցելել են Գյումրի քաղաքի «Ժպիտ» մանկապարտեզ՝ վերանորոգման աշխատանքներից հետո ծանոթանալու նոր պայմաններին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Վերանորոգման հերթական փուլից հետո շահագործման հանձնվեցին մանկապարտեզի ևս երկու խմբասենյակներ, որը իրականացվել է Հայաստանում Չինաստանի դեսպանության ֆինանսական աջակցությամբ։

Նատալիա Նալբանդյանն ու Հայաստանում Չինաստանի դեսպանը ներկա գտնվեցին մանկապարտեզի երեխաների մասնակցությամբ կազմակերպված միջոցառմանը, ինչպես նաև հանդես եկան ելույթներով։

Նատալիա Նալբանդյանն իր ելույթում խոսեց «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի կողմից նախաձեռնված բարեգործական ձեռնարկների մասին՝ հավաստիացնելով, որ դրանք կկրեն շարունակական բնույթ։ Նա նաև նշեց, որ Գյումրիում առկա խնդիրները մշտապես լինելու են դիվանագիտական ասոցիացիայի ուշադրության կենտրոնում և ասոցիացիան փորձելու է հնարավորությունների սահմաններում աջակցել դրանց լուծմանը։

Ելույթով հանդես եկավ նաև Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը, ով շնորհակալություն հայտնեց բարեգործական ձեռնարկի կազմակերպիչներին։

Տեղեկանք. Գյումրի քաղաքի «Ժպիտ» մանկապարտեզում վերանորոգման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները մեկնարկել էին 2016թ. ամռանը՝ «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի նախաձեռնությամբ, Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Եգանյանի ջանքերով և կանադահայ բարերար Ռիչարդ Սվազլյանի ֆինանսական աջակցությամբ»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am