Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կատալոնիան դեպի անկախություն խաղաղ շարժման գործողությունների ծրագիր Է ընդունել. Պուչդեմոն

Կատալոնիան դեպի անկախություն խաղաղ շարժման գործողությունների ծրագիր Է ընդունել. Պուչդեմոն
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի կառավարությունը փորձեց օգտագործել Մադրիդի հետ երկխոսության կարգավորման բոլոր հնարավորությունները, սակայն, գիտակցելով դրա անհնարինությունը, հարկադրված Էր անկախություն հռչակել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Իսպանիայի կողմից ինքնավարության ղեկավարի պաշտոնից հեռացված Կառլես Պուչդեմոնը հայտարարել Է հոկտեմբերի 31-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, որի ուղիղ հեռարձակումն իրականացրել Է «324» կատալոնյան հեռուստաալիքը:

Նրա խոսքով՝ Կատալոնիան «դեպի անկախություն խաղաղ շարժման գործողությունների ծրագիր Է ընդունել՝ խուսափելով բռնությունից»:

Պուչդեմոնը նաեւ նշել Է, որ Կատալոնիայի կառավարությունը կընդունի դեկտեմբերի 21-ին նշանակված վաղաժամկետ ընտրությունների ցանկացած արդյունք: Նա ընդգծել Է, որ Մադրիդը պետք Է հարգի Կատալոնիայի ժողովրդի կամաարտահայտությունը, ներառյալ ինքնավարության ղեկավարության ընտրությունների արդյունքները: Ընդսմին նա նշել Է, որ եթե ԵՄ-ն աջակցի Մադրիդի ուժային գործողություններին, ապա դա կլինի այն իդեալների վախճանը, որոնց վրա հիմնված Է Եվրոպան: Պուչդեմոնն ասել Է, որ Կատալոնիայի ղեկավարները մտադիր չեն ապաստան խնդրել Բելգիայում: Նա հայտարարել Է, որ իրեն համարում Է «Կատալոնիայի օրինական ղեկավարը» եւ այդ դիրքից Է մտադիր ամբողջ աշխարհի հետ խոսել ինքնավարությունում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Մինչդեռ, ինչպես հոկտեմբերի 31-ին հայտնել Է La Vanguardia թերթը, Իսպանիայի Սահմանադրական դատարանը կասեցրել Է Կատալոնիայի անկախության հռչակման մասին բանաձեւի գործողությունը, որին տարածաշրջանի խորհրդարանը հավանություն Էր տվել հոկտեմբերի 27-ին: Հրատարակության տեղեկատվությամբ, ՍԴ-ն քննության Է ընդունել Իսպանիայի կառավարության միջնորդությունը Կատալոնիայի խորհրդարանի որոշման դեմ: Այսպիսով, բանաձեւի գործողությունն ինքնաբերաբար կասեցվում Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am