Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին

Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին: Կարևորելով Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան գործունեությունը հայ-հնդկական կրթական համագործակցության ամրապնդման և զարգացման գործում՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ առկա է մեծ ներուժ այդ շրջանակը տարբեր ուղղություններով ընդլայնելու համար: Այդ համատեքստում  Լևոն Մկրտչյանն անդրադարձել է ինժեներական և տեխնոլոգիական մասնագիտությունների գծով  հնդիկ ուսանողների ներգավման խնդրին, մասնավորապես դիտարկվել է ԵՊՀ-ում, ՀՊՃՀ-ում և Հայ-ռուսական համալսարանում կրթության կազմակերպաման հնարավորությունը: Ինժեներական մասնագիտությունների ուղղությամբ համագործակցության հնարավորությունը դիտարկվել է նաև նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում, մասնավորապես քննարկվել է հնդկական կողմի աջակցությամբ համատեղ ուսումնական հաստատություն հիմնելու հնարավորությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳ նախարարն անդրադարձել է նաև գիտության ոլորտում հայ-հնդկական համագործակցության ուղղությամբ գործնական քայլերի իրականացման անհրաժեշտությանը:

Իր հերթին դեսպան  Յոգեշվարը,  շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ, հավաստիացրել է, որ դեսպանատունը գործուն մասնակցություն կունենա կրթության համակարգի տարբեր օղակներում համագործակցության ակտիվացման և կոնկրետ ծրագրերի իրականացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև աշխատանքային մի շարք հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am