Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանը ՏՏ ոլորտում 17 հազար որակյալ մասնագետ ունի

Հայաստանը ՏՏ ոլորտում 17 հազար որակյալ մասնագետ ունի

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 17 հազար որակյալ մասնագետներ կան, որոնց 35 տոկոսը կանայք են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Նա նշեց, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին թռիչքային զարգացումներ են հարկավոր՝ հավելելով, որ  ոլորտի հաջողությունները կարծես թե ոչ բոլորն են նկատում: «Ես շատ լավատես եմ այն առումով, որ մենք բավական լուրջ արդյունքներ ենք արձանագրում եւ ունենք այնպիսի ծրագրեր, որոնք բացառիկ են համաշխարհային գլոբալ առումով: Մենք թռիչքային զարգացումների նախաշեմին ենք եւ ամեն ինչ կանենք դրան հասնելու համար, որովհետեւ միայն այս ոլորտի զարգացումը կարող է շոգեքարշի դեր տանել Հայաստանի տնտեսության զարգացման համար»,- հավելեց Մուսայելյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am