Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Մեդվեդևը Instagram-ի իր էջում կիսվել է Հայաստանի լուսանկարներով

Մեդվեդևը Instagram-ի իր էջում կիսվել է Հայաստանի լուսանկարներով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ով Երևան էր ժամանել մասնակցելու Եվրասիական միջակառավարական խորհրդի նիստին, Instagram-ի իր էջում կիսվել է Հայաստանի տեսարժան վայրերի լուսանկարներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հրապարակած լուսանկարների շարքը Մեդվեդևը վերնագրել է՝ «Հայաստան»:

Դմիտրի Մեդվեդևը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 24-ին: Նա այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակության կազմում էին ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, Ռուսաստանի կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկոֆորովը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը, Սարատովի նահանգապետ Վալերի Ռադաևը, Էկոլոգիական, տեխնոլոգիական և ատոմային վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսեյ Ալյոշինը, «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը, պաշտոնատար այլ անձինք:

Մեդվեդևին ընդունել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am