Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սարատովում ադրբեջանցի գործարար է սպանվել

Սարատովում ադրբեջանցի գործարար է սպանվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում գործունեություն ծավալող ադրբեջանցի գործարար Ջեյհուն Ջաֆարովը հոկտեմբերի 24-ի երեկոյան Սարատով քաղաքում սեփական տան մոտ սպանվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Անհայտ անձը երեք անգամ կրակել է ադրբեջանցի գործարարի վրա, ով տեղում մահացել է:

Սարատովի ադրբեջանական համայնքի ղեկավար Վլադիմիր Մուրադովը նշել է, որ սպանությունը պատվիրված բնույթ է կրել:

Ներկայում հետաքննություն է իրականացվում՝ պարզելու կատարվածի հանգամանքներն ու մեղավորներին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am