Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թրամփը կարեւորել Է ՄԱԿ-ի բացառիկ դերը աշխարհում

Թրամփը կարեւորել Է ՄԱԿ-ի բացառիկ դերը աշխարհում
 ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի դերը աճող սպառնալիքների ֆոնին կարեւոր Է մնում, ինչպես երբեք, բայց նրա ներուժը դեռ պետք Է իրագործվի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է համաշխարհային կազմակերպության օրվա առթիվ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության մեջ, որը տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Այն պայմաններում, երբ աշխարհը բախվում Է անդրսահմանային սպառնալիքների աճին, ներառյալ ահաբեկչության եւ զանգվածային գազանությունների տարածումն ամբողջ աշխարհում, սովի եւ հումանիտար ճգնաժամերի սպառնալիքը եւ վտարակ-ռեժիմների կողմից միջուկային զենքի տարածումը, մենք կոչ ենք անում անդամ բոլոր երկրներին՝ հաստատել իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի Կանանադրության մեջ ամրագրված պարտավորություններին»,-նշել Է Թրամփը:

«Թեեւ ՄԱԿ-ի ամբողջ ներուժի իրացման համար դեռ պետք Է մեծ աշխատանք կատարել, մենք հավաստում ենք նրա նպատակներին հասնելու մեր ձգտումը, որպեսզի ավելի լավ ապագա կառուցենք նոր սերունդների համար»,-ասել Է պետության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am