Բռնցքամարտիկներն անհաջող են ելույթ ունեցել Եվրոպայի առաջնությունում
00:09, 24 Հոկտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անթալիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում ռինգ դուրս եկած Հայաստանի 4 ներկայացուցիչները պարտություն կրեցին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է բռնցքամարտի ֆեդերացիան: Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակում են 49 կգ քաշային Էրիկ Թոխյանն ու 69 կգ քաշային Տոնի Գալստյանը: Հոկտեմբերի 24-ին Տոնի Գալստյանը կանցկացնի քառորդ եզրափակչի իր մենամարտը, իսկ հոկտեմբերի 25-ին կիսաեզրափակչի համար կպայքարի Էրիկ Թոխյանը:
Հայաստանը ներկայացնող երկու մարզիկներն էլ հաղթանակի դեպքում կապահովեն առնվազն բրոնզե մեդալ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում