Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Ռոնալդուն

ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Ռոնալդուն

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոմ կայացավ ՖԻՖԱ-ի ամենամյա Գալա մրցանակաբաշխությունը՝ «The Best»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկրապագուների քվեարկության արդյունքով «Պուշկաշ»-ի անվան մրցանակին արժանացավ «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Օլիվյե Ժիրուն:

Այնուհետ տարվա լավագույն մարզչի կոչման երեք հավակնորդներից լավագույնը ճանաչվեց Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեզին Զիդանը:

2017 թվականի լավագույն դարպասապահ ճանաչվեց Թուրինի «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը:

ՖԻՖԱ-ի տարվա լավագույն երկրպագուններ ճանաչվեցին «Սելթիկ»-ի երկրպագուները:

Կանանց ֆուտբոլի լավագույն մարզիչը Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Սարիան Վիգմանը:

«Արդար խաղի» մրցանակին արժանացավ Ֆրանսիս Կոնեն՝ նա խաղադաշտում փրկել է թիմակցի կյանքը:

Տարվա խորհրդանշական հավաքականի կազմում ընդգրկվեցին՝ Ջանլուիջի Բուֆֆոն, Դանի Ալվես, Մարսելո, Սերխիո Ռամոս, Բոնուչի, Լուկա Մոդրիչ, Թոնի Կրոս, Անդրես Ինիեստա, Լեոնել Մեսսի, Նեյմար, Ռոնալդու:

Տարվա լավագույն ֆուտբոլիստուհի դարձավ Նիդեռլանդների ազգային թիմի ֆուտբոլիստ Լիկե Մարտենսը ,իսկ լավագույն ֆուտբոլիստ՝ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am