Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կատալոնիայում ուղղակի կառավարում մտցնելը Մադրիդի սահմանադրական իրավունքն Է. Եվրահանձնաժողով

Կատալոնիայում ուղղակի կառավարում մտցնելը Մադրիդի սահմանադրական իրավունքն Է. Եվրահանձնաժողով
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայում ուղղակի կառավարում մտցնելը Մադրիդի սահմանադրական իրավունքն Է: Այդ մասին հոկտեմբերի 23-ին հայտարարել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը՝ պատասխանելով Կատալոնիայի հանրաքվեին ի պատասխան Մադրիդի արտակարգ միջոցների վերաբերյալ լրագրողների հարցերին, մասնավորապես, Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառմանը, որը դե ֆակտո ուղղակի կառավարում Է սահմանում Կատալոնիայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եվրահանձնաժողովի դիրքորոշումը ոչ մի փոփոխության չի ենթարկվել հոկտեմբերի 2-ից, ինչի մասին քանիցս հրապարակավ հայտարարել Է ԵՀ-ի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը: Մենք հանդես ենք գալիս հաջակցություն Իսպանիայի սահմանադրական եւ իրավական կարգի, եւ հիշատակված միջոցառումներն ամբողջ ծավալով տեղավորվում են այս սահմանադրական համատեքստում»,-հայտարարել Է Սհինասը:

Իսպանիայի կառավարությունը հոկտեմբերի 21-ի արտահերթ հանդիպմանը որոշում Է ընդունել Կատալոնիայի ինքնավար հանրակցության նկատմամբ Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառման մասին, որով Կատալոնիայի ամբողջ ղեկավարությունը կարող Է հեռացվել իշխանությունից, իսկ նրա լիազորությունները կիրականացնի Մադրիդի կողմից նշանակված ներկայացուցիչը:

Այժմ իսպանական կառավարության որոշումը պետք Է հաստատի Սենատը, որի՝ այդ խնդրին նվիրված նստաաշրջանը նշանակված Է հոկտեմբերի 27-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am