Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հանրակրթական դպրոցներում մեկնարկել են աշնանային արձակուրդները

Հանրակրթական դպրոցներում մեկնարկել են աշնանային արձակուրդները

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հանրակրթական դպրոցներում հոկտեմբերի 23-ին մեկնակել են աշնանային արձակուրդները։ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով` 2017-2018 ուսումնական տարում աշնանային արձակուրդները դպրոցներում կկազմակերպվեն հետևյալ ժամանակացույցով.

2-12-րդ դասարանների սովորողներին աշնանային արձակուրդներ կտրամադրվեն 2017 թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ներառյալ, առաջին դասարանցիներին՝ հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 5-ը ներառյալ:
Ուսպլանի համաձայն՝ դպրոցականների ձմեռային արձակուրդները կմեկնարկեն 2017 թ. դեկտեմբերի 25-ից. 3-12-րդ դասարանցիների  ձմեռային արձակուրդը կտևի  մինչև 2018 թ. հունվարի 7-ը ներառյալ:
Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդներն ավելի երկար են, նրանք կհանգստանան 2017 թ. դեկտեմբերի 25-ից 2018 թ. հունվարի 21-ը ներառյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am