Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Չինաստանի կոմկուսի ղեկավարները վստահ են երկրում աղքատության վերացման ծրագրի հաջողությանը

Չինաստանի կոմկուսի ղեկավարները վստահ են երկրում աղքատության վերացման 
ծրագրի հաջողությանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության աջակցության շնորհիվ Չինաստանի հյուսիս-արեւմուտքի հեռավոր գյուղերից մեկի 19 աղքատացած ընտանիքներ, որոնց անդամների թվում կան անաշխատունակներ, մինչեւ այս տարվա վերջը կազատվեն աղքատությունից: Այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը:

ՉԿԿ-ի 19-րդ համագումարի պատվիրակ եւ գյուղական կուսակցական բջջի ղեկավար Չժու Յույգոյի խոսքով՝ 177 ընտանիքներ՝ Հյուսիսարեւմտյան Չինաստանի Նինսյա-Խուեյի ինքնավար շրջանի Ցզենցզիպան գյուղի բնակչության գրեթե քառորդ մասը, արդեն դուրս են բերվել աղքատության ճիրաններից ենթակառուցվածքում կատարված ընդգրկուն ներդրումների, ինչպես նաեւ անասնաբուծությանն ու գյուղատնտեսությանը ցուցաբերված ֆինանսական աջակցության շնորհիվ:

ՉԿԿ-ի ընթացող համագումարը մեկ անգամ եւս հավաստել Է մինչեւ 2020 թվականը երկրի ագրարային շրջաններում աղքատությունը վերացնելու ազգային խնդիրը: Անցյալ տարվա վերջի դրությամբ, Չինաստանում բնակչության աղքատացած խավերի 43 մլն մարդ Էր ապրում գյուղական վայրերում: 2012-ից մինչեւ 2016 թվականն ընկած ժամանակաշրջանում աղքատությունից ազատվել Է 55 մլն մարդ:

Չնայած դժվարություններին, վերը նշված շրջաններից մի խումբ պատգամավորներ վստահություն են հայտնել առաջադրված նպատակին հասնելու գործում: «Առաջ գյուղում ճանապարհներն անհարթ Էին, բացակայում Էին խմելաջրի աղբյուրները, տնտեսությունները տուժում Էին հաճախակի երաշտներից, իսկ բնակիչները շատ աղքատ Էին: Այսօր այնտեղ նոր տներ են, ասֆալտապատված ճանապարհներ, ջրատար, հասարակական կենտրոններ: Անցյալ տարի տեղի բնակիչների մեկ շնչին ընկնող եկամուտը հասել Է 8200 յուանի (1240 ԱՄՆ դոլար)՝ բարձրանալով 2010 թվականի 2400 յուանի նշագծից»,-ասել Է Չժու Յույգոն:

«Աղքատության դեմ պայքարում պետության հետեւողական քաղաքականությունը ոգեշնչում Է: Իմ քաղաքում մոտավորապես 500 հազար մարդ դեռեւս չքավորներ են»,-պատմել Է ընթացիկ համագումարի պատվիրակ եւ Կենտրոնական Չինաստանի Հուբեյի նահանգի Խուանգան քաղաքի կուսակցական կոմիտեի քարտուղար Յու ՍյուԷժունը, հավելելով, որ, կանխատեսման համաձայն, այս տարի իր քաղաքում աղքատների թիվը կկրճատվի եւս 180 հազարով, եւ դրանում հանգուցային դեր կխաղա ֆինանսական աջակցությունը:

Յու ՍյուԷժունի խոսքով՝ 2017 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ աղքատության դեմ պայքարելուն ուղղված չմարված վարկերի ծավալը տարեկան հաշվարկով ավելացել Է մոտավորապես 40 տոկոսով՝ մինչեւ 16,3 մլրդ յուան: Հատուկ ապահովագրությունն օգնել Է անասնաբուծությամբ զբաղվող կամ թեյ, կոճապղպեղ եւ չինական յամս աճեցնող ֆերմերներին: «Աղքատության վերացումը կենսական կարեւոր քայլ Է երկրում սոցիալիստական արդիականացման իրականացման նպատակին հասնելու համար:

Խուանգանում մենք դրանում պարզապես վստահ ենք»,-նշել Է Յու ՍյուԷժունը: Ինչպես հայտարարել Է Տիբեթի ինքնավար շրջանի (ՏԻՇ) կառավարության փոխնախագահ եւ ՏԻՇ-ից պատվիրակ Նորբու Դոնդրուպը, այս ուղղությամբ առաջընթացը չի թուլանում նաեւ ՏԻՇ-ում, որտեղ մարդիկ վստահ են, որ ժամանակակից բարգավաճ հասարակություն կառուցելու համար իրենց տարածաշրջանը հետ չի մնա աղքատության վերացման նպատակով գործադրվող ջանքերի առումով: 2016 թվականի վերջի դրությամբ 442 հազար մարդ ՏԻՇ-ի բնակչության ընդհանուր թվից, որը մոտավորապես 3,2 մլն Է, ապրում Է չքավորության պայմաններում:

Կառավարությունը կօգնի գյուղացիներին ու հովիվներին՝ զարգացնել բիզնեսը, աղքատ ընտանիքների երեխաները կայուն հիման վրա կստանան բարձրագույն կրթություն եւ, ոչ առանց իշխանությունների օգնության, կկարողանան աշխատանք գտնել ու սկսել իրենց գործը, որպեսզի պահեն իրենց ընտանիքներին: Վերն ասվածին միանում Է Լիմին գյուղի կուսակցական բջջի առաջին քարտուղար, Սիչուան հարավարեւմտյան նահանգից պատվիրակ Վան Լյանչենը, որը ուշադրություն Է հրավիրել այն բանի վրա, որ ստորադաս կուսակցական կազմակերպությունները պետք Է ավելի ուժեղանան՝ որպես գլխավոր, ամուր հենարան գործելու աղքատության վերացման գործում:

«Մենք ունենք վստահություն եւ տրապետում ենք մեթոդների, որոնք մեզ կօգնեն մինչեւ 2020 թվականն աղքատության ճիրաններից ազատել մնացած չքավոր ընտանիքներին»,-հայտարարել Է համագումարի պատգամավոր, Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի (ՍՈւԻՇ) (Հյուսիսարեւմտյան Չինաստան) Խոտանի շրջանի կուսակցական կոմիտեի ղեկավար Նյու ՍյուԷսինը՝ ամփոփելով ՍՈւԻՇ-ում աղքատության մասշտաբների կրճատման հետ կապված իրադրությունը, որտեղ չքավորների թվաքանակը 2013 թվականի 2,6 միլիոնից 2016 թվականին կրճատվել Է մինչեւ 1,2 միլիոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am