Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սլովենիայի նախագահը կորոշվի ընտրությունների երկրորդ փուլում

Սլովենիայի նախագահը կորոշվի ընտրությունների երկրորդ փուլում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովենիայի նախագահը կորոշվի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում, որը կկայանա նոյեմբերի 12-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են երկրի Պետական ընտրական հանձնաժողովի տվյալները:

Հոկտեմբերի 22-ին կայացած առաջին փուլի արդյունքներով՝ թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել 50 տոկոսի արգելքը: Քվեաթերթիկների 99,9 տոկոսի տվյալների ամփոփումից հետո Սլովենիայի գործող նախագահ Բորուտ Պախորը, որն առաջադրվել Էր որպես անկախ թեկնածու, ստացել Է ձայների 47,07 տոկոսը:

Նրա մերձավոր հետապնդողը՝ կատակերգական ժանրի նախկին դերասան եւ Կամնիկ մարզային քաղաքի քաղաքագլուխ Մարյան Շարեցը հավաքել Է ձայների 24,97 տոկոսը: Նախնական տվյալներով՝ ընտրություններին մասնակցությունը կազմել Է ռեկորդային ցածր 43,57 տոկոս:

Այժմ Պախորն ու Շարեցը կհանդիպեն երկրորդ փուլում: Քվեարկության արդյունքների հայտարարումից հետո նախագահը հայտարարել Է, որ «շատ հուսադրող» Է համարում արդյունքը՝ հաշվի առնելով ոչ մեծ վստահությունը քաղաքական գործիչների նկատմամբ: Նրա ընդդիմախոսը նշել Է, որ գերազանց Է համարում իր արդյունքը, որն ստեղծվել Է զրոյից եւ առանց հին քաղաքական ընտրախավերի աջակցության, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am