Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն

Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալբանիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության մինչև 20 տարեկանների պայքարում մեդալների համար պայքարեց Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ)։ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը պոկեց 197 կգ՝ նվաճելով փոքր ոսկե, իսկ հրում բարձրացրեց 236 կգ, որտեղ ևս փոքր ոսկե մեդալ նվաճեց։ Երկամարտի 433 կգ արդյունքով Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն, ինչպես նաև սահմանեց Եվրոպայի ռեկորդ։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am