Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն

Armenpress 20:12, 21 Հոկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալբանիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության մինչև 20 տարեկանների պայքարում մեդալների համար պայքարեց Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ)։ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը պոկեց 197 կգ՝ նվաճելով փոքր ոսկե, իսկ հրում բարձրացրեց 236 կգ, որտեղ ևս փոքր ոսկե մեդալ նվաճեց։ Երկամարտի 433 կգ արդյունքով Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն, ինչպես նաև սահմանեց Եվրոպայի ռեկորդ։


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am