Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գեղարքունիքում ամբողջությամբ փակվեց ապօրինի գործող 5 աղբավայր

Գեղարքունիքում ամբողջությամբ փակվեց ապօրինի գործող 5 աղբավայր

ԳԱՎԱՌ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում անցկացված համապետական շաբաթօրյակի ընթացքում ամբողջությամբ փակվեց նախօրոք քարտեզագրված եւ նախատեսված 5 աղբավայրերը, որոնք գործում էին ապօրինի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, «Մաքուր Հայաստան» ծրագրի մարզային հանձնաժողովի նախագահ Կարեն Հակոբյանը, հոկտեմբերի 21-ի ժամը 15.30-ի դրությամբ արդեն հաջողվել է փակել նախանշված բոլոր աղբավայրերը Վարդենիս քաղաքում, Լուսակունք եւ Ծովինար գյուղերում:

«Տեղեր կան, որ աղբավայրերը չեզոքացվել են փորելու եւ հողածածկելու միջոցով, իսկ որոշ տեղերում էլ աղբն ամբողջությամբ բեռնվել եւ տեղափոխվել է գործող աղբավայրեր: 2 աղբավայր չեզոքացվել է Վարդենիս քաղաքում, 2 աղբավայր՝ Ծովինարում եւ 1-ը Լուսակունքում: Այսուհետ պետք է հետեւողական աշխատանք տարվի, որպեսզի նշված աղբավայրերում աղբ թափելն իսպառ բացառվի: Առաջիկայում կաշխատենք նույն կերպ չեզոքացնել նաեւ ապօրինի գործող մյուս 9 աղբավայրերը»,-հավաստեց Կարեն Հակոբյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am