Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հայաստանում անցկացվում է համապետական շաբաթօրյակ

Հայաստանում անցկացվում է համապետական շաբաթօրյակ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մաքուր Հայաստան» համապետական միջոցառման շրջանակներում հոկտեմբերի 21-ին հայտարարված համապետական շաբաթօրյակին ընդառաջ ՀՀ բոլոր մարզպետարանների, տարբեր համայնքների պաշտոնական կայքերում, արդեն հրապարակվում են տեղեկատվություն շաբաթօրյակի կազմակերպման հետ կապված: 

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, ՀՀ ՏԿԶ նախարարության պաշտոնական կայքում հատուկ բացված «Մաքուր Հայաստան» բաժնում մինչև շաբաթօրյակը, հոկտեմբերի 21-ին և նաև դրանից հետո պարբերաբար կարող եք տեղեկատվություն ստանալ ընթացիկ իրավիճակի և արդյունքների վերաբերյալ:

«Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման շրջանակներում աղբահանության, աղբի կուտակման հետ կապված տարբեր ահազանգերի համար ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում գործում է ԹԵԺ ԳԻԾ` հետևյալ հեռախոսահամարով 010-511-328, ժամը 9:00-ից մինչև 18:00-ն:

Իսկ այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն ընտանիքներով, ընկերներով, կոլեկտիվներով մասնակցել համապետական շաբաթօրյակին, պարզել, թե իրենց բնակության վայրում որտեղ կարող են ներգրավվել աշխատանքներում, կարող են զանգահարել ՀՀ բոլոր մարզպետարաններում և Երևանում գործող հետևյալ հեռախոսահամարներով:

Երևան- 011-51-41- 76

Շիրակի մարզ- 0312-3-26-10

Տավուշի մարզ- 093-11-07-49

Լոռու մարզ- 0322-4-35-33

Արագածոտնի մարզ- 0232-3-37-74

Կոտայքի մարզ- 0223-2-73-01

Գեղարքունիքի մարզ- 093-63-62-47

Արարատի մարզ- 0235-2-34-65

Արմավիրի մարզ- 0237-2-10-03

Վայոց ձորի մարզ- 0281-2-30-61

Սյունիքի մարզ- 0285-4-42-77

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am