Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ներուժով ԱՄՆ-ին հավասարվելու մասին

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ներուժով ԱՄՆ-ին հավասարվելու 
մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորայի միջուկային ներուժը գրեթե հավասար է Ամերիկայի Միացյալ Նահանգների ներուժին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, նման հայտարարությամբ է հանդես եկել Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարության Հյուսիային Ամերիկայի հարցերով դեպարտամենտի ղեկավար Ցոյ Սոն Հին: «Մեր վերջնական նպատակը ԱՄՆ-ի հետ հավասարակշռության հասնելն է, որպեսզի նրանք մեր երկրի դեմ ռազմական գործողությունների մասին չխոսեն»,- հայտարարել է նա:

Նա նշել է, որ միջուկային զենք ունենալը Հյուսիսային Կորեայի համար «կյանքի և մահվան հարց է»: «Ընթացիկ իրավիճակն ամրապնդում է մեր համոզմունքը, որ մենք միջուկային զենքի կարիք ունենք՝ հնարավոր հարձակումը հետ մղելու համար: Մենք ապրում ենք ԱՄՆ-ի կողմից մշտական սպառնալիքների պայմաններում»,- ընդգծել է Ցոյ Սոն Հին:

Դիվանագետը նաև ասել է, որ իրենք չեն պատրաստվում իրենց սպառազինության վերաբերյալ բանակցությունների գնալ, իսկ ԱՄՆ-ն «պետք է համակերպվի Հյուսիսային Կորեայի միջուկային կարգավիճակի հետ»: Նա նաև վստահեցրել է, որ Հյուսիսային Կորեան երրորդ երկրների միջուկային զենք չի փոխանցի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am