Գիտնականները կարեւորել են ծերացման եւ ֆիզակտիվության բացակայության հետեւանքների տարբերակումը
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տրանսպորտում տեղը տարեցներին զիջելով՝ մենք գործնականում վնասում ենք նրանց առողջությանը: Այս պնդումով հանդես են եկել մի խումբ բրիտանացի գիտնականներ՝ վիրաբույժ-օրթոպեդ Սքարթելթ ՄաքՆելլիի գլխավորությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նա եւ իր գործընկերները British Medical Journal հանդեսում ուսումնասիրություն են հրապարակել տարեց մարդկանց համար ֆիզիկական ակտիվության եւ սոցիալական ապահովության միջեւ փոխադարձ կապի թեմայով:
Գիտնականները կոչ են նում տարբերակել ծերացման եւ ֆիզիկական ակտիվության բացակայության հետեւանքները եւ նշում են, որ տարիքով մարդիկ միանգամայն ի զորու են մշտական վարժությունների օգնությամբ «երիտասարդանալ» տասը տարով: «Մեզ հարկավոր Է ծերացման համեմատ խրախուսել ակտիվությունը, այլ ոչ թե մարդկանց հանգստանալու կոչ անել,-հայտարարել Է ՄաքՆելլիի գործընկեր, պրոֆեսոր Մուիր Գրեյը:-Եվ մի լավ մտածեք, նախքան ավտոբուսում կամ գնացքում տեղը տարեցներին զիջելը: Կանգնելը հիանալի վարժություն Է նրանց համար»: «Մեծահասակների բազմաթիվ հիվանդություններ կապված են ոչ թե տարիքի, այլ ակտիվության բացակայության հետ: Որքան շատ ենք վարժություններ անում, այնքան ավելի լավ»,-նշել Է ՄաքՆելլին:
Նրա խոսքով՝ նույնիսկ այն տարեցները, որոնք բուժվելու են ուղարկվում ստացիոնար, պետք Է ջանան ժամանակ գտնել կքանստելու կամ միջանցքներով զբոսնելու համար: ՄաքՆելլին եւ նրա գործընկերները նաեւ նշել են, որ հասարակությունը պետք Է փոխվի այնպես, որ միջին եւ ավագ տարիքի մարդիկ ակտիվ հանգստի ավելի շատ հնարավորություններ ունենան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում