Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստանում մունիցիպալ ընտրությունների նախօրեին կրակել են իշխող կուսակցության թեկնածուի վրա

Վրաստանում մունիցիպալ ընտրությունների նախօրեին կրակել են իշխող 
կուսակցության թեկնածուի վրա
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում անհայտ անձինք հոկտեմբերի 19-ի երեկոյան կրակել են մունիցիպալ ընտրություններում իշխող կուսակցության թեկնածու Ջեհյուն Չովդարովի վրա, վիրավորվել Է չորս մարդ, այդ թվում՝ Չովդարովը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պատահարի վայրից հայտնել են վրացական հեռուստաընկերությունները:

Նրանց տվյալներով՝ արտակարգ պատահարը տեղի Է ունեցել Մառնեուլի շրջանում: «Ջեհյուն Չովդարովը մեծամասնական թեկնածու Է «Վրացական երազանք»-ից, նրա վրա կրակել են հրազենից: Վիրավորվել Է չորս մարդ, նրանց բոլորին Էլ տեղափոխել են տեղի կլինիկա, տուժածներից մեկի վիճակը ծանր Է»,- նշել Է վրացական Առաջին ալիքը:

«Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը հայտնել Է, որ միջադեպի մանրամասներին ծանոթանալու համար Մառնեուլի Է ուղեւորվել երկրի ներքին գործերի նախարար Գեորգի Մղեբրիշվիլին:

Հոկտեմբերի 21-ին Վրաստանում անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Հանրապետության քաղաքացիները պետք Է ընտրեն 64 քաղաքների ու շրջանների ղեկավարների եւ տեղական ինքնակառավարման մարմինների՝ սակրեբուլոների անդամների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am