Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Նոյեմբեր

ՀՅԴ-ն վշտակցություն է հղել Լեւոն Հայրապետյանի մահվան կապակցությամբ


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը վշտակցություն է հղել Լեւոն Հայրապետյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ-ից։

Վշտակցւթյան մեջ նշված է. «Ցավով  տեղեկացանք  Լեւոն Հայրապետանի  անժամանակ մահվան մասին: Տարիներ շարունակ պրն.  Հայրապետյանը մեզ համար եղել է ազգի ճակատագրով ապրող  եւ  այդ ապագան առավել  բարեկեցիկ ու ապահով տեսնելու գործնական մտահոգությամբ տոգորված  հայրենասեր գործիչ: Կարելի է հիշել  նրա ձեռնարկած  բազմաթիվ նախաձեռնությունները, որոնք  ուղղված են եղել հատկապես Արցախի վերածնությանն ու հզորացմանը եւ որոնք ոգեշնչել  են ու լայն արձագանք են գտել երախտագետ  համերկրացիների սրտերում: Այդ անշահախնդիր նվիրումը  դրսեւորվել  է նաեւ Հայ Դատի աշխատանքներին թիկունք կանգնելու  մշտական   պատրաստակամությամբ:  Ցավի հետ այսօր նաեւ ափսոսանքի զգացումն է համակել մեզ՝ նրա ընդհատված ծրագրերի ու երազանքների  համար, ինչպես եւ գիտակցումը, որ մեր հավաքական կյանքից այլեւս բացակայելու է  հայրենիքի շենացումը  քաղաքական նպատակ, հոգու պարտք ու հավատամք  դարձրած մի համարձակ ու անկեղծ նվիրյալ:

Լեւոն Հայրապետյանի մահվան առիթով  կիսում ենք հարազատների   մտերիմների եւ բոլոր  վշտակցողների զգացումները,  որպես մխիթարանք  վկայաբերելով  գործը,  որ մնաց որպես  անմեռ հիշատակություն:

 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ