Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թեհրանում կայացել է Հայաստանի պատմության և Իրանի ազգային թանգարանների համատեղ ցուցահանդեսի հանդիսավոր բացումը

Թեհրանում կայացել է Հայաստանի պատմության և Իրանի ազգային թանգարանների 
համատեղ ցուցահանդեսի հանդիսավոր բացումը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանում հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի պատմության և Իրանի ազգային թանգարանների համատեղ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցելու համար ԻԻՀ փոխնախագահ Ալի Ասղար Մունեսանի հրավերով Իրան էր ժամանել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Այս մասին Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Համատեղ ցուցահանդեսի նախաձեռնման, նախապատրաստման և կազմակերպման աշխատանքներին այլ պետական կառույցների հետ մեկտեղ էական մասնակցություն է ունեցել ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը:

ՀՀ պատմության թանգարանը ցուցադրության ներկայացրեց նախաուրարտական, ուրարտական և հետուրարտական ժամանակաշրջանի 103 բացառիկ պատմամշակութային մեծարժեք ցուցանմուշներ: Իրանի ազգային թանգարանի դահլիճում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը, ԻԻՀ փոխնախագահ և Մշակութային ժառանգության, ձեռնարվեստի և զբոսաշրջության կազմակերպության նախագահ Ալի Ասղար Մունեսանը, նշված կազմակերպության նախագահի տեղակալ Մոհամադ Հասան Թալեբիանը, Իրանի ազգային թանգարանի տնօրեն Ջաբրաիլ Նոքանդեն և մի շարք այլ պաշտոնյաներ, բազմաթիվ երկրների դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ՀԱԵ Թեհրանի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսյանը, սրբազան հայրեր, իրանահայ համայնքի անդամներ, մշակութային և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:

Իրան կատարած այցի շրջանակներում նախարար Արմեն Ամիրյանը հանդիպումներ ունեցավ ԻԻՀ փոխնախագահ և մշակութային ժառանգության, ձեռնարվեստի և զբոսաշրջության կազմակերպության նախագահ Ալի Ասղար Մունեսանի և ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Սեյեդ Աբաս Սալեհիի հետ:

Հանդիպումների ընթացքում նախարար Ամիրյանը հանդես եկավ մի շարք առաջարկներով, որոնք վերաբերում են կինոյի, գրահրատարակչական, թատերական, թանգարանային և մշակույթի այլ ոլորտներին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am