«Ալաշկերտ»-ը գավաթի խաղում 6 գնդակ ուղարկեց «Արցախ»-ի դարպասը
17:28, 19 Հոկտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակներում «Ալաշկերտ»-ը մրցում էր «Արցախ»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` քառորդ եզրափակչի առաջին պատասխան խաղում «Ալաշկերտ»-ին հաջողվեց 6 անպատասխան գնդակ ուղարկել «Արցախ»-ի դարպասը: Հայաստանի գործող չեմպիոնների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Արթուր Եդիգարյանը, աչքի ընկան նաև Միլան Յաբլան, Արտակ Գրիգորյանը և Արտակ Դաշյանը:
«Ալաշկերտ»-ի մրցակիցը կիսաեզրափակչում կլինի «Փյունիկ»-«Բանանց» խաղի հաղթողը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում