Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ադրբեջանը պատրաստ չէ ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունները. Ավստրալիայի խորհրդարանում պատգամավորը խոսել է Արցախի մասին    

Ադրբեջանը պատրաստ չէ ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունները. 
Ավստրալիայի խորհրդարանում պատգամավորը խոսել է Արցախի մասին

 

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պատրաստ է ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունները, իսկ Ադրբեջանը՝ ոչ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավստրալիայի խորհրդարանում այս մասին ասել է պատգամավոր Ջոն Ալեքսանդրը:

«1994 թվականի զինադադարից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը պատասխանատու է եղել  բանակցությունների առաջխաղացման համար՝  ուղղված հրադադարի մշտադիտարկմանն ու  հակամարտության կարգավորմանը: Լարվածության նվազմանն ուղղված երեք հիմնական առաջարկների մասին է խոսք գնում. շփման գծից դիպուկահարների հեռացում, տարածաշրջանում ԵԱՀԿ դիտորդների թվաքանակի ավելացում եւ հետաքննական մեխանիզմների ներդրում՝ որոշելու, թե որ կողմն է պատասխանատու հրադադարի հետագա խախտումների համար: Այս առաջարկություններն առնչվում են հակամարտության երկու կողմերին»,-ասել է ավստրալացի քաղաքական գործիչը եւ ընդգծել, որ  վստահության եւ անվտանգության հաստատմանը վերաբերող այս առաջարկություններն ուղղված են տարածաշրջանի կայունացմանը, հետագա ագրեսիայի վերահսկմանը:

Ջոն Ալեքսանդրը շեշտել է, որ որպես ԵԱՀԿ գործընկեր Ավստրալիան եւս ունի դերակատարում՝ նորմերն ու հանձնառությունները կիսելու հարցում:   

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am