Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՊՀ երկրներն ընդլայնում են համագործակցությունը գիտատեխնիկական բնագավառում

ԱՊՀ երկրներն ընդլայնում են համագործակցությունը գիտատեխնիկական բնագավառում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ երկրներում միասնական գիտատեխնիկական մշակումները կծառայեն յուրաքանչյուրի միասնական տնտեսության զարգացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 19-ին Գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում համագործակցության միջպետական խորհրդի 21-րդ նստաշրջանում նման կարծիք հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը:

«Այսօր անցկացվում է գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում համագործակցության միջպետական խորհրդի 21-րդ համաժողովը, որը ստեղծվել է ԱՊՀ երկրների շրջանակներում: Նպատակն ԱՊՀ երկրների համագործակցությունն է գիտատեխնիկական բնագավառում: Գիտության և բիզնեսի ներկայացուցիչները փոխհամագործակցության կապեր են հաստատում, իրականացնում են համատեղ  գիտատեխնիկական ծրագրեր»,-ասաց Տարասյանը:

Խորհուրդն այս անգամ քննարկվեց «ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն ոլորտում մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածի համագործակցության միջպետական ծրագրի» իրականացման հարցերը:

«Վերջին 20 տարիներին գիտությունը ետխորհրդային երկրներում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով դժվար իրավիճակում է հայտնվել: Այս դրությունից դուրս գալու միջոցը երկրների ջանքերի միավորումն է: ԱՊՀ շրջանակում գիտատեխնիկական համագործակցության նպատակով էլ ստեղծվել է գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում համագործակցության միջպետական խորհուրդը: Նախորդ տարիներին ինֆորմացիոն համագործակցություն է կայացել ԱՊՀ երկրների գիտությունների ակադեմիաների միջև: Կոնկրետ ծրագրերի իրականացում դեռ չի եղել, քանի որ կա ֆինանսավորման խնդիր»,-ասաց  Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի նախագահ Ա. Գ. Շումիլինը:

ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի կարծիքով՝ ԱՊՀ երկրների գիտատեխնիկական համագործակցությունը բացառիկ դեր կխաղա տեխնոլոգիական զարգացման համար: «Քննարկումներ կլինեն համագործակցության ակտուալ հարցերի վերաբերյալ՝ միջպետական ծրագրերի իրականացում ինովացիոն համագործակցությունում, գիտությունների ակադեմիաների փոխգործակցության զարգացում, ինչպես նաև համագործակցության այլ հեռանկարներ՝ ինովացիոն համագործակցության ոլորտում մի շարք ծրագրերի իրականացում»,-ասաց նա:

Էմիլ Տարասյանի կարծիքով, սակայն, նման գիտաժողովները արդյունավետ կլինեն, երբ երկրները հետապնդեն մեկ նպատակ: «ԱՊՀ երկրներում միասնական գիտատեխնիկական մշակումները կծառայեն յուրաքանչյուր երկրի միասնական տնտեսության զարգացմանը: Սակայն յուրաքանչյուր երկիր դեռ հետապնդում է իր ազգային օրակարգն ինտեգրացիոն գործընթացներում»,-ասա Տարասյանը:

 Նա նշեց նաև, որ ԱՊՀ երկրներում դեռևս խնդիր է ֆինանսավորման աղբյուրների հայթայթումը: Նման գիտական ծրագրերի համար կարևորեց պետության և մասնավոր հատվածի համագործակցությունը: Գիտական արդյունքը պետք է կարողանա վաճառվել, բերել ֆինանսներ, որը կներդրվի գիտության զարգացման մեջ, ինչպես նաև տնտեսությունում: Իսկ գիտատեխնիկական մշակումներին Հայաստանը կլինի ոչ թե սպառող, մասնակից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am